Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Աշնան պոչը տրորեց ձմեռն ու ներս մտավ

Աշնան պոչը տրորեց ձմեռն ու ներս մտավ
28.11.2024 | 11:02

Ձմեռը չորս օր շուտ եկավ, աշնան պոչը տրորեց ու ներս մտավ։ Երևի QR կոդն անցյալ տարվանից գրպանում էր պահում, թե չէ նրան ո՜վ էր՝ դեռ նոյեմբերը չվերջացած, 100 դրամ տվողը։ Մենք ենք հազիվ ճարում։ Ի՜նչ արած՝ սապոգները հագնելու ժամանակն ա։

Բայց ձմռան մեջ ինչ-որ ասպետական բան կա։ Բոլորս՝ ասպետի նման, հագնում ենք ձմեռային զենքուզրահը՝ վերարկու, սապոգ, գլխարկ, շարֆ, ու դուրս գալիս փողոց, ձյան ու ցրտի հետ մենամարտելու։

Ոչինչ, մեկ ա՝ վերջում հաղթողն էլի մենք ենք լինելու։ Երեք ամիսն ի՜նչ ա, որ։ Կդիմանանք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12054

Մեկնաբանություններ